ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ VERIFY –Ի ՄԻՋՈՑՈՎ. ԻՆՉՊԵ՞Ս է ԴԱ ԱՐՎՈՒՄ

Verify –ը հաստատ չի ստուգի լուսանկարի իսկությունը ձեր փոխարեն: Սակայն, եթե ցանկանում եք ստուգել այն, մեր օգնությամբ դա շատ արագ կլինի:

Փորձենք պարզել, թե ինչ լուսանկար է սա

national_guard

Վերնագրում Ուկրաինական ազգային գվարդիայի հիշատակմամբ այս մեմը բավական հայտնի դարձավ ոչ միայն համացանցի ռուսական տիրույթում, այլև՝ անգլալեզու աղբյուրենում: Սա, իրոք, զվարճալի լուսանկար է: Իհարկե, եթե իրական է: Հենց դա էլ կփորձենք պարզել:

Սկսենք քայլերից, որոնք առաջարկում է Verify-ը

1
Նախ փնտրում ենք սկզբնաղբյուրը
2

Պարզվում է՝ դա անելը հեշտ չի լինի, չէ՞ որ մեմն ակտիվորեն տիրաժավորվել է ժամանցային կայքերի կողմից՝ վերջին երկու տարիների ընթացքում: Google-ի պատկերային որոնման արդյունքում տասնյակ նույնական լուսանկարներ են գտնվում, որոնցում բացակայում է հղումը սկզբնաղբյուրին:
3
TinEye-ն ավելի լավ է հաղթահարում խնդիրը և գտնում ոչ միայն նույնական կրկնօրինակներ, այլև՝ նույն լուսանկարի վերամշակված տարբերակները:
4
Չնայած դրան, որոնման արդյունքում գտնվում են միայն ցանցային մեմերի կայքեր: Հուսալի աղբյուր, որի միջոցով հնարավոր կլինի ստուգել լուսանկարը, գտնել չի հաջողվում: Թվում է՝ հետագա որոնումներն անիմաստ են. եթե անգամ որևէ տեղ գոյություն ունի լուսանկարի բնօրինակը, այն արդեն վաղուց թաղվել է հարյուրավոր մեմերի տակ:

Փնտրում ենք իրադարձությունը
Եթե լուսանկարի տեխնիկական բնութագրիչները որևէ կերպ չօգնեցին մեզ գտնել բնօրինակը, դա կարող է անել այն, ինչ պատկերված է դրանում:
Մենք գիտենք, որ խոսքը որոշակի զորավարժանքների մասին է, որոնք տեղի են ունենում ցուրտ եղանակային պայմաններում, տեղանքում, որտեղ նույնականացման նշաններ չկան: Այդ իսկ պատճառով, որոնումը սկսում ենք այն բանալի բառերից, որոնք ամենաշատն են կապված հենց ցանցային մեմի հետ:
Ամսաթվի հետ կապված որևէ տեղեկություն չունենք, այդ իսկ պատճառով ընտրում ենք «Ես չգիտեմ ամսաթիվը» տարբերակը և ներմուծում [ազգային գվարդիա նռնակաձիգ]:
5
Որոնողական համակարգում ընտրում ենք «Լուսանկարներ» ենթաբաժինը: Արդյունքներն անմիջապես ավելի ինֆորմատիվ են դառնում:
6
Համատարած մեմերի և կողմնակի լուսանկարների շարքում հայտնվում են նաև այնպիսիք, որոնք շատ նման են այն մեկին, որը մենք ենք փնտրում: Բոլոր հիմքերը կան ենթադրելու համար, որ այս լուսանկարներն արվել են հենց այն ժամանակ, ինչ մերը:
Սեղմելով գտնված լուսանկարներից մեկի վրա՝ պարզում ենք, որ այն արվել է Կիևի շրջակայքում գտնվող Նովի Պետրովցի գյուղում, Ազգային գվարդիայի զորավարժությունների ժամանակ, 2014 թվականի մարտին: Իրադարձությունը գտանք: Այժմ մեզ պետք են վարժանքի վայրից այլ լուսանկարներ:

Փնտրում ենք իրադարձության մասին պատմող հավելյալ լուսանկարներ

Ուշադիր զննելու դեպքում կտեսնենք, որ գտնված լուսանկարներից մի քանիսի վրա առկա է УНИАН գործակալության ջրանշանը: Եթե իրադարձությունը լուսաբանվել է գործակալության լուսանկարչի կողմից, ապա այդ կադրերը հասանելի են առցանց և կարող են հավելյալ տեղեկություններ հաղորդել:

7

Ամենակարող Google որոնողական համակարգը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում գտնել անհրաժեշտ լուսանկարները: Պետք է ընդամենը մուտքագրել հարցումը՝ [Ազգային գվարդիա զորավարժանք], սահմանափակել որոնումը УНИАН կայքով [site: unian.net] և նշել ժամանակային տիրույթը՝ մինչև 2014 թվականի մարտ, երբ տեղի են ունեցել իրադարձությունները: Արդյունքում՝ այս բոլոր չափորոշիչներին համապատասխանող միայն մեկ էջ է գտնվում:
8
Հենց նույն էջում էլ գտնում ենք մեզ անհրաժեշտ լուսանկարը: Այն, որ լրատվական գործակալության պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարը բնօրինակն է, կասկած չի հարուցում:
9
Ահա և վերջ: Այժմ մենք գիտենք, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի մասին հայտնի կատակը ոչ միայն համացանցային մեմ է, այլև՝ մոնտաժված կեղծիք:
10

Recommended Posts