Ցանկանում ես պարզել՝ արդյոք լուսանկարը կե՞ղծ է:
Նախևառաջ ստուգի՛ր, թե ինչ լուսանկար է դա, ով և որտեղ է արել այն, որտեղ են տեղի ունենում դրանում պատկերված իրադարձությունները:
Այս ամենը հնարավոր է ստուգել մի քանի պարզ հարցերի օգնությամբ:
Ի՞նչ

  • Ի՞նչ է սա. բնօրինակ, թե՞ կրկնօրինակ/պատճեն
  • Ի՞նչն է լուսանկարի վրա իրական, ինչը՝ մոնտաժված

Ե՞րբ

  • Ե՞րբ է արվել լուսանկարը
  • Ե՞րբ են տեղի ունեցել լուսանկարում պատկերված իրադարձությունները
  • Համընկնո՞ւմ են արդյոք այդ երկու ամսաթվերը

Ո՞վ

  • Ո՞վ է լուսանկարի հեղինակը

Որտե՞ղ

  • Որտե՞ղ են տեղի ունեցել լուսանկարում պատկերված իրադարձությունները

Verify-ը կարող է գտնել այս հարցերի պատասխանները: Մուտքագրի՛ր հղումները և սկսի՛ր ստուգել: